Ալեքսանդր Վուչիչ. Ադրբեջանը Սերբիայի իսկական բարեկամն է
  Ալեքսանդր Վուչիչ.  Ադրբեջանը Սերբիայի իսկական բարեկամն է
10:45     11 12 2023    
Սերբիա-Բուլղարիա փոխկապակցիչը շատ կարևոր է Սերբիայի համար։ Այն հնարավորություն տվեց դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները և ձեռք բերել դրա ստացման այլընտրանքային աղբյուրներ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Նիս քաղաքում Սերբիա-Բուլղարիա գազային փոխկապակցիչի գործարկման արարողությունից հետո։

Նրա խոսքով, դա թույլ կտա Սերբիային հեղուկ գազ ստանալ վեց-յոթ աղբյուրներից. «Դրանց թվում է նաև Ալեքսանդրապոլիսի տերմինալը: Այս ամենը թույլ կտա էլ ավելի ապահովել Սերբիայի էներգետիկ անվտանգությունը։ Ադրբեջանը շարունակում է մնալ Սերբիայի իսկական բարեկամը»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Սերբիա   Ադրբեջան  


Լրահոս