Սահիբա Գաֆարովա. Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունք են տվել
  Սահիբա Գաֆարովա.  Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունք են տվել
17:42     08 12 2023    
Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցությունները տվել են դրական արդյունքներ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին խոսնակն ասել է խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ։

Գաֆարովան հիշեցրել է, որ Հայրենական պատերազմում հաղթանակից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ Հայաստանի հետ խաղաղ բանակցություններ են սկսվել։

«Այսօր կարելի է ասել, որ այս բանակցությունները դրական արդյունքներ են տալիս։ Նախօրեին հրապարակվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի ապարատի համատեղ հայտարարությունը: Երկու կողմերն էլ համաձայն են, որ տարածաշրջանում պատմական հնարավորություն է ստեղծվել երկար սպասված խաղաղության հասնելու համար: Կողմերը հաստատել են հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների փոխադարձ հարգանքի վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը։ Հայտարարությունը նախատեսում է մի շարք քայլեր՝ խաղաղ համաձայնագրի մերձեցման համար։ Մոտ ապագայում մենք կտեսնենք այդ քայլերի շարունակությունը»,- հավելել է Գաֆարովան։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Միլլի-Մեջլիս   Հայաստան  


Լրահոս