Հորադիզում ականի վրա տրակտոր է պայթել, տրակտորիստը վիրավորվել է
 Հորադիզում ականի վրա տրակտոր է պայթել, տրակտորիստը վիրավորվել է
11:48     07 12 2023    
Դեկտեմբերի 7-ին, ժամը 10-ի սահմաններում, ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Ֆիզուլիի շրջանի Հորադիզ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորը պայթել է ականի վրա:

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայության տարածաշրջանային խմբում, վիրավորվել է տրակտորիստ Զամին Հասանլին (ծնված 1994 թ.)։ Ոստիկանության աշխատակիցները նրան տեղափոխել են հիվանդանոց։

Կատարվում է հետաքննություն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հորադիզ  


Լրահոս