Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ, Ազգային մեծ ժողովի պատգամավոր Զաֆեր Սարիքայան՝ «Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ, արդար լուծում» թեմայով միջազգային համաժողովում։
Հիշելով նախկին հակամարտության սարսափելի մարդասիրական հետևանքները ադրբեջանական ժողովրդի համար, Սարըքայան ափսոսանքով նշել է՝ ադրբեջանցիների արտաքսումը Հայաստանից և ադրբեջանական մշակութային ժառանգության ավերումն այս երկրում։
Սարըքայան ասել է, որ ադրբեջանական հողերը օկուպացիայից ազատագրելուց հետո՝ տարածաշրջանում ստեղծվել է կայուն խաղաղության համար բարենպաստ հնարավորություն, նա նաև աջակցություն է հայտնել Ադրբեջանի խաղաղարար ջանքերին։