Ջեյմս Օ'Բրայենը ժամանում է Ադրբեջան
 Ջեյմս Օ'Բրայենը ժամանում է Ադրբեջան
10:38     05 12 2023    
Դեկտեմբերի 6-8-ը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Ադրբեջան և Ռումինիա։

Այս մասին հայտնել է Zinvor.info-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքին։

«Բաքվում Օ’Բրայենը կհանդիպի ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցելու հարցերի հետ կապված», - ասվում է ԱՄՆ ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ պետքարտուղար Բլինկենը թույլտվություն է խնդրել, որպեսզի Օ՛Բրայենը դեկտեմբերին այցելի Ադրբեջան՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել է այս առաջարկին մեկ պայմանով, որ այս այցից հետո կվերացվի՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ԱՄՆ այցելությունների անհիմն արգելքը։ Պետքարտուղար Բլինկենն ընդունել է դա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյմս-Օ'Բրայեն   Ադրբեջան  


Լրահոս