ՄՄ-ն լսումներ կանցկացնի Արևմտյան Ադրբեջան վերադառնալու թեմայով
 ՄՄ-ն լսումներ կանցկացնի Արևմտյան Ադրբեջան վերադառնալու թեմայով
19:42     04 12 2023    
Դեկտեմբերի 6-ին Միլլի Մեջլիսում տեղի կունենան հանրային լսումներ «Երիտասարդության տեսակետը Արևմտյան Ադրբեջան վերադառնալու փիլիսոփայության վերաբերյալ» թեմայով, որը կազմակերպելու է Երիտասարդության և սպորտի հարցերի խորհրդարանական հանձնաժողովը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Միլլի Մեջլիսի հասարակայնության հետ կապերի և մամուլի վարչությանը, միջոցառմանը կշոշափվի ներկայիս Հայաստանի տարածքից ադրբեջանցիների զանգվածային արտաքսման հարցը, տեղի կունենա մտքերի փոխանակում Արևմտյան Ադրբեջան վերադարձի գործընթացում երիտասարդության դերի բարձրացման, այնտեղ մնացած մշակութային ժառանգության ուսումնասիրության և այլ հարցերի շուրջ:

Լսումներին կմասնակցեն Միլլի Մեջլիսի պատգամավորներ, Արևմտյան Ադրբեջանի համայնքի, պետական մարմինների ներկայացուցիչներ, իրավաբաններ, հետազոտողներ, երիտասարդական կազմակերպությունների, ՈԿԿ-ների ներկայացուցիչներ և փորձագետներ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Միլլի-Մեջլիս   Ադրբեջան  


Լրահոս