Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) կրթության, միջազգային և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆարհադ Իսաևը՝ ելույթ ունենալով ՝«Ադրբեջանում հաշմանդամություն ունեցող անձանց և ականներից տուժածների պաշտպանությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ։
Նրա խոսքով, վերջին 32 տարիների ընթացքում Հայաստանի կողմից տեղադրված ականների վրա պայթել է 3416 մարդ։
«2020 թվականից մինչ օրս ականների վրա պայթել է 337 մարդ, որից 65-ը, այդ թվում՝ 50-ը խաղաղ բնակիչ, զոհվել է։ Ընդհանուր առմամբ գրանցվել է ականի վրա պայթյունի 197 դեպք, որից 56-ը տեղի է ունեցել նախկին շփման գծում, իսկ 141-ը` շփման գծից հեռու, ինչը վկայում է այն մասին, որ հայկական ականային տեռորն ուղղված է առաջին հերթին քաղաքացիական բնակչության դեմ»,- ասել է ANAMA-ի ներկայացուցիչը։
Zinvor.info