Հայաստանի հատուկ ծառայությունների տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի Փաշինյանը
 Հայաստանի հատուկ ծառայությունների տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի Փաշինյանը
15:15     30 11 2023    
Հայաստանի ԱԱԾ տնօրենին ու ԱԱԾ փոխտնօրեններին այսուհետ պաշտոնի կնշանակի ու կազատի ոչ թե նախագահը, այլ վարչապետը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո, ԱԱԾ տնօրենն ու նրա տեղակալները կզբաղեցնեն պետական պաշտոններ, իսկ ԱԱԾ մնացած սպաները՝ կզբաղեցնեն զինվորական պաշտոններ։

Նախագիծը համարվել է անհետաձգելի և կուղարկվի Ազգային ժողով։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԱԾ   Հայաստան  


Լրահոս