Հաջիևն ընդունել է Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին
 Հաջիևն ընդունել է Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին
12:25     04 06 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն ընդունել է Ադրբեջանում Աֆղանստանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմեդ Ֆայսալին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանում Աֆղանստանի դեսպանատան Х սոցիալական ցանցի էջում զետեղված հրապարակման մեջ։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել քաղաքական, տնտեսական, առևտրային և տարանցիկ համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Աֆղանստան  


Լրահոս