Բայրամովը հանդիպել է Քենիայի Սենատի նախագահի հետ
 Բայրամովը հանդիպել է Քենիայի Սենատի նախագահի հետ
14:28     04 06 2025    
Քենիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Նայրոբիում հանդիպել է այդ երկրի Սենատի նախագահ Ամասոն Քինգիի հետ։

Zinvor.info-ի հաղորդմամբ` այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը և նշել խորհրդարանական բարեկամության խմբերի և համապատասխան հանձնաժողովների միջև ուղիղ կապեր հաստատելու անհրաժեշտությունը՝ վստահությունն ու փոխըմբռնումը ամրապնդելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Քենիա  


Լրահոս