Քաղաքագետ Ղևոնդյան. Ադրբեջանը ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է, իսկ Հայաստանը կորցրել է սուբյեկտիվությունը
  Քաղաքագետ Ղևոնդյան. Ադրբեջանը ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է, իսկ Հայաստանը կորցրել է սուբյեկտիվությունը
15:21     29 11 2023    
ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտա ռուսական ներկայությունը և հատկապես վերահսկողությունը՝ Հայաստանի հարավով ցանկացած հաղորդակցության վրա։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի վերջին հայտարարությունները։

Քաղաքագետը խոստովանում է, որ Վաշինգտոնի հրապարակային քննադատությունը Բաքվի հասցեին ուղղված է նաև՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունների ձևավորմանը։ ԱՄՆ-ն իր համար ստեղծում է Հայաստանի շահերի ինչ-որ պաշտպանի կերպար։ Իր հերթին, Ադրբեջանն օգտագործում է դա Հայաստանին վարկաբեկելու համար իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի աչքում։ Այս «արատավոր շրջանից» դուրս գալու և երկու ուժային կենտրոնների բախման ասպարեզ չհանդիսանալու համար Հայաստանի իշխանությունները ոչ հմտություն ունեն, ոչ կամք, վստահ է փորձագետը։

Ըստ Ղևոնդյանի՝ Հայաստանի իշխանությունները դադարել են սուբյեկտ լինել միջազգային ասպարեզում, և նրանց գործողությունները զուտ իրավիճակային բնույթ են կրում։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրանք որոշակի փուլում կօգտվեն Հայաստանից, հետո կորոշեն, թե ինչ անել նրա հետ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս