Իրանը շնորհավորել է Ադրբեջանին հաղթանակի կապակցությամբ
 Իրանը շնորհավորել է Ադրբեջանին հաղթանակի կապակցությամբ
09:44     26 05 2021    
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շնորհավորել է Ադրբեջանին՝ իր տարածքների ազատագրման կապակցությամբ:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին նա ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

«Մենք հավատում ենք, որ դուք պատմական դեր եք ունեցել ադրբեջանական հողերի ազատագրման գործում և շնորհավորում ենք ձեզ: Եվ հիմա դուք կարող եք պատմական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում, և մենք ողջունում ենք Հայաստանի հետ խաղաղության հասնելու ձեր ցանկությունը: Դա շատ կարևոր է, և մենք Իրանում պատրաստ ենք ցանկացած դեր խաղալ դրան հասնելու համար, ինչպես նաև օկուպացիայից ազատագրված տարածքների վերակառուցման և վերականգնման գործում», - ասել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև   Իրան  


Լրահոս