Միլլի Մեջլիսը պատասխանել է Սիմոնյանին
 Միլլի Մեջլիսը պատասխանել է Սիմոնյանին
10:08     29 11 2023    
Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի 2023 թվականի նոյեմբերի 28-ի հայտարարությունը։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին տված հարցազրույցում հերթական անգամ խեղաթյուրելով տարածաշրջանի իրողությունները՝ ճշմարտությունից հեռու հայտարարություններ է արել:

«Հայաստանի խորհրդարանի խոսնակի այս հարցազրույցը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը հավատարիմ է մնում «անհեթեթ պնդումների» գծին և նաև ձգտում է գրավել իր օտարերկրյա հովանավորների ուշադրությունը։ Նրա վերջին հայտարարություններն այլ կերպ հնարավոր չէ բացատրել։

Սիմոնյանը փորձում է քողարկել իր ցանկությունը՝ ջնջել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների՝ 30 տարի Հայաստանի կողմից օկուպացված լինելու փաստը և ապագային նայելու քողի տակ միջազգային հանրության օրակարգից հանել հայոց պատմության այս սև բիծը:

Լավ կլիներ, որ Սիմոնյանը ներողություն խնդրեր Հայաստանի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով ավելի քան 1 միլիոն ադրբեջանցի փախստական և հարկադիր վերաբնակների, Խոջալուի ցեղասպանության և 9 քաղաքների ու հարյուրավոր գյուղերի ավերման համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Միլլի-Մեջլիս   Սիմոնյան  


Լրահոս