Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայկական Հ1 ալիքի եթերում ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Ես համաձայն չեմ, որ Հայաստանի իշխանությունները չպետք է գնան Մոսկվա։ Այստեղ կարևորը ձեր քաղաքականության բովանդակությունն է, այլ ոչ թե ձեր մասնակցությունը: Այսինքն՝ կարող ես գնալ Մոսկվա, օրակարգ ունենալ ու անել այդ դիվերսիֆիկացիան։ Այստեղ խնդիրը գնալ-չգնալը չէ։ Գիտեք, աշխարհը զարգանում է արագ տեմպերով, և ես չեմ կարծում, որ տարածաշրջանային անվտանգության համակարգը էականորեն փոխվել է նույնիսկ այն բանից հետո, երբ Վրաստանը ստացավ թեկնածու պետության կարգավիճակ։ Հետևաբար, պետք է գնալ Մոսկվա: Եվ ես բնավ հակված չեմ մտածելու, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է կառուցվեն հակաթուրքական սկզբունքով։ Սա անառողջ մոտեցում է։ Թուրքիան մեզ կուլ չի տա, եթե, ևս մեկ անգամ կրկնեմ, կարողանանք կառուցել հայ-ռուսական և հայ-թուրքական հավասարակշռված հարաբերություններ, որոնցով կարող ենք երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։ Եվ ոչ մի «փրկիչ» մեզ չի փրկի, եթե մենք չլուծենք Ռուսաստանի և Թուրքիայի հետ մեր բարդ ու փխրուն հարաբերությունների հարցը»,- ասել է քաղաքագետը։
Zinvor.info