Արևմտյան Ադրբեջանի համայնք. Կոկորդիլոսի արցունքները չեն օգնի Հայաստանին
  Արևմտյան Ադրբեջանի համայնք.  Կոկորդիլոսի արցունքները չեն օգնի Հայաստանին
12:47     24 11 2023    
«Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը մեղադրել է Ադրբեջանին՝ Եվրամիության առաջարկած հանդիպումներին չմասնակցելու և ռազմական նկրտումների մեջ։ Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է խաղաղությամբ, ինչու՞ երկուսուկես ամիս պահանջվեց՝ խաղաղության պայմանագրի կնքման Ադրբեջանի առաջարկներին պատասխանելու համար: Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ինչո՞ւ է զենք գնում մի շարք պետություններից՝ Ֆրանսիայի գլխավորությամբ։ Ինչո՞ւ է այն երկիրը, որը ցանկանում է խաղաղություն, հանդես է գալիս՝ արտաքին ուժերի տարածաշրջան ներգրավման օգտին»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարության մեջ։

«Հայաստանը պետք է դադարեցնի այս էժանագին շոուն ու զրպարտությունը և սկսի իրական ու անկեղծ քայլեր ձեռնարկել դեպի խաղաղություն։ Կոկորդիլոսի արցունքներն ու «ժողովրդավարական երկիր» ներկայանալը Հայաստանին չեն օգնի»,- նշել են համայնքում։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնք