Նախագահը բացառել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը
 Նախագահը բացառել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը
16:23     21 05 2021    
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկման ենթակա չէ»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացումներ և համագործակցություն» թեմայով քննարկումների ժամանակ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Zinvor.info-ն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հարավային Կովկասում համագործակցության և ինտեգրման հարցով ադրբեջանական կողմի արած առաջարկներին և հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի բացման գործընթացը սկսվել է:

«Մենք համագործակցության առաջարկ ենք արել Հայաստանին տրանսպորտային հարցերի շուրջ, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ, որը կմիավորի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և միևնույն ժամանակ Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի և Իրանի հետ: Գործընթացը սկսվել է, ընթացքի մեջ է: Դա հեշտ չէ, բայց սկսվել է, և մենք աջակցության կարիք ունենք ինչպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, տարածաշրջանի երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից և ԵՄ-ից: Եվ ցավալի կլինի, որ Հայաստանը կորցնի այս հնարավորությունը, սա վերջին հնարավորությունն է»,- հավելել է Իլհամ Ալիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս