Պակիստանի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին
 Պակիստանի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին
09:08     24 11 2023    
Պակիստանի Իսլամական Հանրապետության նախագահ Արիֆ Ալվին շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նամակում ասվում է.

«Այս նշանակալից օրը մեզ հիշեցնում է՝ ադրբեջանական ժողովրդի հերոսական պայքարը իր Հայրենիքը պաշտպանելու համար։ Ձեր ուժեղ ղեկավարության շնորհիվ ձեռք բերված ռազմավարական այս Հաղթանակի արդյունքում վերականգնվեց ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, այլև պատմական արդարությունը։ Այս տոնը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Ադրբեջանը վերականգնել է լիարժեք վերահսկողությունը իր օրինական տարածքի` Ղարաբաղի նկատմամբ:

Պակիստանը կշարունակի մշտական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Թող այս Հաղթանակը անշրջելի դարձնի խաղաղությունը, կայունությունը, զարգացումն ու բարգավաճումը տարածաշրջանում»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Պակիստան   Ադրբեջան