Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան USAID-ի տնօրեն Սամանթա Փաուերի «X» հարթակում հրապարակման։ Նա նշել է, որ Փաուերը Հայաստանի դեմ ոչ մի կարծիք չի հայտնել շուրջ 30 տարի, որի ընթացքում հայկական զինված ուժերը օկուպացիայի տակ են պահել Ադրբեջանի տարածքները, ընդհակառակը, նույնիսկ հետհակամարտային շրջանում նա հանդես է եկել՝ միջազգային իրավունքին և Հայաստանի պարտավորություններին հակասող հայտարարություններով..
Այխան Հաջիզադեն հիշեցրել է, որ Սամանթա Փաուերի տարածաշրջան կատարած այցի ժամանակ նա հանդիպել է Հայաստան մեկնած հայերի հետ, սակայն հաջորդ օրը հրաժարվել է հանդիպել ադրբեջանցի փախստականների և հարկադիր վերաբնակների հետ, ովքեր հայկական ագրեսիայի հետևանքով զրկվել են իրենց հիմնարար իրավունքներից։
Նա ընդգծել է, որ շուրջ 30-ամյա օկուպացիայի ընթացքում USAID-ի ղեկավարության մակարդակով ոչ մի այց չի եղել՝ տեղեկանալու այն ծանր իրավիճակի մասին, որում հայտնվել են ադրբեջանցի փախստականները և հարկադիր վերաբնակները, որոնց թիվը 10 անգամ ավելի է։
Zinvor.info