«Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանության ներսում, ինչպես ռուսներն են ասում, «նավում ապստամբություն է». Այն, ինչ կատարվում է, կարծում եմ, զուտ ներքաղաքական խնդիր է, և համաշխարհային խաղացողները դրա հետ ոչ մի կապ չունեն։ Սա սպասված գործընթաց էր, և մենք ակնհայտ ճգնաժամ ենք տեսնում իշխանության ներսում։ Ես մի ամբողջ տարի խոսել եմ այս մասին, որ Հայաստանում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ ոչ թե փողոցում, այլ իշխանական վերնախավի ներսում»։