2020-ի սեպտեմբերի 27-ից մինչ այսօր, եւ եթե սրանք դեռ իշխանություն են լինելու, ուրեմն նաեւ սրանից հետո մեր երկրում մանկասպանություն է․․սպանվում են 21-րդ դարի երեխաները՝տղերքը, որ զինվորի տարիքի էին հասել, բանակ էին գնացել, բայց, դեռ երեխա էին։ Տղերքը, որ դեռ մի կարգին չէին համբուրվել, աղջկա ձեռք չէին բռնել։ Տղերքը, որ դեռ չէին ուսանել, դեռ կարգին ծխել չգիտեին եւ դեռ կարգին բեղ-մորուք խնամելու արվեստը չգիտեին․․։