Ադրբեջանի իշխանություններն արձագանքել են գործարան կառուցելու Հայաստանի մտադրությանը
  Ադրբեջանի իշխանություններն արձագանքել են գործարան կառուցելու Հայաստանի մտադրությանը
10:46     08 06 2023    
ԱՀ բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ Հայաստանի սահմանին գործարանի կառուցման հետ կապված։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի տնտեսության նախարար Վահան Քերոբյանը սոցցանցում տարածել է տեղեկատվություն և տեսանյութեր, որոնք հաստատում են Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանին սահմանակից, Նախչըվանի Ինքնավար Հանրապետության - Երասխ (Արազդայան) գյուղում 16500 քմ տարածքում, տարեկան 180 հազար տոննա արտադրական հզորությամբ խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը։

Սա նշանակում է, որ Հայաստանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի՝ Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայի (Էսպու կոնվենցիա) դրույթները։

Այսպիսով, Էսպոյի կոնվենցիայի դրույթների համաձայն՝ մի կողմի կողմից իր տարածքում ծրագրված հիմնական տնտեսական գործունեության այլ երկրների շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության դեպքում, այդ գործունեությունը պետք է համաձայնեցվի այս երկրի համապատասխան մարմինների հետ և պետք է պատրաստվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթուղթ:

Նաև Հայաստանը պետք է ապահովեր Ադրբեջանի և տուժած տարածքների հանրության մասնակցությունը՝ շրջակա միջավայրի անդրսահմանային ազդեցության գնահատման ընթացակարգին...

Բոլորին հայտնի է, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ բացասական ազդեցություն է գործում Ադրբեջանի էկոլոգիական միջավայրի վրա...

Այս փաստերը վկայում են այն մասին, որ Հայաստանի նման անօրինական գործողությունները վտանգի աղբյուր են դարձել ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի էկոլոգիական միջավայրի համար։

Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի գործողությունները, որոնք հարված են հասցնում տարածաշրջանի էկոլոգիական անվտանգությանը, հակասում են միջազգային իրավունքի նորմերին, կոչ ենք անում միջազգային հանրությանը հատուկ ուշադրություն դարձնել սրա վրա»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս