Ադրբեջանցի խորհրդարանականներ. Ղարաբաղի հայ բնակիչների անվտանգությունը կապահովվի
|
|
Ադրբեջանցի խորհրդարանականները հաստատել են, որ Ղարաբաղի հայ բնակիչների անվտանգությունն կաապահովվի, գրում է EU Today-ի հրատարակիչ և խմբագիր Գարի Քարթրայթը։
|
Իր հոդվածում նա նշել է, որ վերջերս Բրյուսել է այցելել ադրբեջանցի խորհրդարանականների պատվիրակությունը։ Նրանք, օգտվելով առիթից, շփվել են լրագրողների հետ և քննարկել՝ Ադրբեջանի տեսակետները Հայաստանի հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ։
«ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Թուրալ Գյանջալիևը բացատրել է, որ չնայած անցյալի իրադարձություններին, Ղարաբաղի հայ բնակիչները կարող են մնալ: Ադրբեջանի կառավարությունը վեբ կայք է բացել Ղարաբաղից հեռացած հայերի համար՝ գրանցվելու և վերադառնալու համար, սակայն Հայաստանը արգելափակել է մուտքը դեպի այն»,- նշում է հեղինակը։
Հոդվածում այնուհետև մեջբերվում է Ադրբեջանի խորհրդարանական տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության կոմիտեի անդամ Վուգար Բայրամովի խոսքերը, ով նշում է, որ տարածաշրջանում հակամարտության լուծումը կարող է էական դրական ազդեցություն ունենալ ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի տնտեսությունների համար, այլ նաև Վրաստանի համար։ Նրա խոսքով գաղափարն այն է, որ հարավկովկասյան երեք երկրները կարող են պոտենցիալ հզոր միասնական շուկա ստեղծել:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Ղարաբաղ