ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան. Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար
  ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան.  Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար
11:10     18 11 2023    
Հայաստանի և Ադրբեջանի համար չափազանց կարևոր է հարաբերությունների կարգավորումը, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն լինի, բացվեն տրանսպորտային հաղորդակցությունները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ արտասահմանյան ԶԼՄ-ներին հղումով, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։

Նրա խոսքով, հայ-ադրբեջանական բանակցություններում հնարավորությունների պատուհանն այս պահին փակված չէ.

«Ես բանակցային գործընթացի հստակ ժամանակացույց չէի սահմանի։ Կարևոր է, որ բոլոր կողմերը կրկնապատկեն իրենց ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար, քանի որ դա, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը, չափազանց կարևոր են մեզ համար», - ասել է Քարփենթերը:

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում են հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի համար չափազանց կարևոր է հարաբերությունների կարգավորումը, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն լինի, տրանսպորտային հաղորդակցությունները բացվեն։

«Մենք կարծում ենք, որ այս տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում է բոլորի, հատկապես Միացյալ Նահանգների շահերից։ Եվ դրա համար էլ, մենք կշարունակենք փորձել դա հեշտացնել մեզ հասանելի գործիքների միջոցով», - հավելել է Քարփենթերը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԱՀԿ   ԱՄՆ   Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս