Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին
 Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին
09:56     18 11 2023    
Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի՝ Երևանում կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանին։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևը։

Ազայ Գուլիևն ասել է, որ համապատասխան նամակն ուղարկվել է ԵԱՀԿ ԽՎ-ում ներկայացված պատվիրակություններին և կազմակերպության միջազգային քարտուղարությանը։

Նամակում ընդգծվում է, որ միակողմանի քննարկումների արդյունքները մի նստաշրջանում, որին չի կարող մասնակցել Ադրբեջանը, անօգուտ և անընդունելի լինելուն զուգահեռ, դրանք բացասաբար կանդրադառնան ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից տարվող խորհրդարանական դիվանագիտության վրա՝ հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և ներդաշնակության խթանման ուղղությամբ:

Նամակում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությունը հստակ նշում է, որ աշնանային նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի շահերին հակասող ցանկացած որոշում կամ հանձնարարական, որին նա չի կարողանա մասնակցել, անվավեր է ճանաչվելու։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵԱՀԿ  


Լրահոս