Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Բիշքեկում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ:
Միևնույն ժամանակ, Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ Հարավային Կովկասը լինի կայուն և խաղաղ:
«Մենք տեսնում ենք, որ արևմտյան պետությունները տրամադրված էին միայն հակամարտություն հրահրելուն, մենք դրական քայլեր չենք տեսել խաղաղ օրակարգն առաջ մղելու համար։ Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվել ամենատարբեր հարթակներում, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Մատվիենկոն։
Նրա խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով, երկու երկրների նախագահները գտնվում են մշտական շփումների մեջ: