Ադրբեջանն ու ԱՄԷ-ն քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
 Ադրբեջանն ու ԱՄԷ-ն քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
10:32     14 11 2023    
Նոյեմբերի 13-ին Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) մեկնարկել է Dubai Airshow-2023 18-րդ ավիացիոն ցուցահանդեսը։ Ցուցահանդես այցելելու նպատակով ԱՄԷ է ուղևորվել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևի գլխավորած պատվիրակությունը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանական արդյունաբերության նախարարությունից, այցի շրջանակներում Մադաթ Գուլիևը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանի և Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄԷ  


Լրահոս