Ադրբեջանական բանակում տեղի են ունեցել երդման արարողություններ
 Ադրբեջանական բանակում տեղի են ունեցել երդման արարողություններ
10:12     13 11 2023    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2023 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 12-ին ադրբեջանական բանակում տեղի են ունեցել նորակոչիկների երդման արարողություններ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ-ին։

Զինվորական նվագախմբի ուղեկցությամբ տեղի է ունեցել մարտական դրոշի հանդիսավոր տեղափոխումը շարահրապարակ, որից հետո միջոցառումները հայտարարվել են բացված։

Մեկ րոպե լռությամբ հարգվել է ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և հանուն Ադրբեջանի տարածքային ամբողջականության իրենց կյանքը տված նահատակների հիշատակը, ապա հնչել է պետական օրհներգը։ Նորակոչիկները երդվել են հավատարիմ մնալ Հայրենիքին։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ   Ադրբեջան  


Լրահոս