Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Ուզբեկստանի նախագահը հայտարարել է՝ ՏՀԿ գագաթնաժողովի բացման ժամանակ իր ելույթում։
Ուզբեկստանի ղեկավար Շ.Միրզիյոևը երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Տնտեսական համագործակցության կազմակերպությունում հաջող նախագահության համար, որտեղ Ադրբեջանը նախագահել է մինչև այս տարվա հոկտեմբերը։ Նա նշել է, որ իր նախագահության ընթացքում Բաքուն հանդես է եկել մի շարք նշանակալից նախաձեռնություններով և արդյունավետ ներդրում է ունեցել կազմակերպության գործունեության մեջ։
«Մասնակից երկրների միջև տնտեսական համագործակցությունը բարելավելու նպատակով Ուզբեկստանն առաջարկում է՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում առևտրի դյուրացման մասին համաձայնագիր ընդունել, որը մշակվել է ուզբեկ փորձագետների կողմից»,- ասել է Շ. Միրզիյոևը:
Ուզբեկստանի ղեկավարը նաև նշել է, որ բազմամոդալ տրանսպորտային միջանցքների գործարկումը համապատասխանում է ՏՀԿ անդամ բոլոր երկրների շահերին։
«Մեր կազմակերպության մասնակից երկրները անքակտելիորեն կապված են ընդհանուր պատմությամբ, հարուստ մշակույթով և նմանատիպ արժեքներով»,- հավելել է նա։