Ալիևը Թրամփին. Կան լավ հնարավորություններ գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար
  Ալիևը Թրամփին. Կան լավ հնարավորություններ գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար
11:46     04 07 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում:

Ուղերձում Իլհամ Ալիևը շնորհավորել է Թրամփին և ամերիկյան ժողովրդին այդ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս՝ Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերություններին և գործընկերությանը, և նշել է մեր երկրների ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը՝ միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման, ահաբեկչության և դրա տարբեր դրսևորումների դեմ պայքարի, էներգետիկ անվտանգության ապահովման և մի շարք այլ կարևոր ոլորտներում։

Նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգները արդեն երկար տարիներ հանդիսանում են Ադրբեջանի հուսալի էներգետիկ գործընկերը և բարձր է գնահատել Միացյալ Նահանգների մշտական աջակցությունը՝ Ադրբեջանի էներգետիկ ռազմավարությանը և խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, որոնք նպաստում են տարածաշրջանում կայունությանը և զարգացմանը։

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այսօր կան լավ հնարավորություններ բարեկամական կապերն ու գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար, և նշել է՝ առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, արդյունաբերության, ավիացիայի, ներդրումային և այլ կարևոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման համար մեծ ներուժը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Թրամփ  


Լրահոս