Էրդողանը մեկնել է Ադրբեջան
  Էրդողանը մեկնել է Ադրբեջան
10:38     04 07 2025    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Խանքենդիում, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։

Խանքենդի մեկնած թուրքական պատվիրակության կազմում են նաև՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը, Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը և այլոք։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս