ԱՄՆ-ը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում
 ԱՄՆ-ը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում
09:40     09 11 2023    
Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան է նշանակվել Մարկ Լիբբին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ Սենատի մամուլի ծառայությանը հղումով, Կոնգրեսի վերին պալատը հաստատել է նրա թեկնածությունը՝ մեր երկրում դեսպանի պաշտոնում։

Նշենք, որ Մարկ Լիբին եղել է՝ Վաշինգտոնի Ազգային ռազմական քոլեջի պետդեպարտամենտի պրոֆեսորադասախոսական կազմի խորհրդականը: Նա աշխատել է Պետդեպարտամենտում Կենտրոնական և Հարավային Եվրոպայի հարցերով տարբեր պաշտոններում և Բրյուսելում, Վարշավայում, Նիկոսիայում (Կիպրոս) և Բաղդադում ԱՄՆ առաքելություններում

Ազատ խոսում է լեհերեն և ֆրանսերեն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ ներկայիս դեսպան Էրլ Լիտցենբերգերի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022 թվականի հուլիսին։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս