G7 երկրներն աջակցում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության առաջմղմանը
G7 երկրներն աջակցում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության առաջմղմանը
17:47     08 11 2023    
Մեծ յոթնյակի (G7) երկրները աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջմղմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է G7-ի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ՝ Տոկիոյում երկօրյա հանդիպման արդյունքներով։

«Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և տևական խաղաղության առաջմղմանը՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. G7   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս