Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ժամը 10:00-ից ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցչության և «Բաքվի բարեկարգման ծառայություն» ԲԲԸ-ի կողմից կազմակերպված տոնական միջոցառմանը՝ նախ հնչել է պետական օրհներգը, այնուհետև երթ է տեղի ունեցել։
«Դրոշի հրապարակից» մեկնարկած երթի ընթացքում զինծառայողներն ու Լաչինի բնակիչները զինվորական նվագախմբի ուղեկցությամբ՝ քայլել են դեպի Լաչին քաղաքի «Սեյրանգյահ» տարածք։
Նշենք, որ նոյեմբերի 8-ի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ, Բաքվում, Գյանջայում, Բարդայում, Ֆիզուլիում և Զանգիլանի շրջաններում զինծառայողների երթեր են կազմակերպվել՝ զինվորական նվագախմբերի ուղեկցությամբ։