Կբարձրացվեն Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության զինծառայողների աշխատավարձերը
  Կբարձրացվեն Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության զինծառայողների աշխատավարձերը
14:10     07 11 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների ամսական պաշտոնական աշխատավարձերի բարձրացման մասին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։ Փաստաթղթի համաձայն՝ Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության զինծառայողների պաշտոնական աշխատավարձերը կբարձրացվեն միջինը 20 տոկոսով։ Հրամանագիրն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Աշխատավարձ  


Լրահոս