Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Նախարարների կաբինետում, ընդգծվել է, որ բարձր մակարդակի շփումներն ու փոխայցելությունները կարևոր դեր են խաղում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։
Նշվել է, որ ադրբեջանա-խորվաթական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բազմաթիվ ոլորտներում, ընգդծվել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Կողմերը գոհունակություն են հայտնել՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության աճի դինամիկայի կապակցությամբ, նշվել է, որ նախորդ տարի ապրանքաշրջանառության ծավալն աճել է 28%-ով։
Կողմերը նշել են, որ լավ հնարավորություններ կան ներդրումային ոլորտում համագործակցության հետագա զարգացման համար։
Zinvor.info