Պետեր Միխալկո. ԵՄ-ն աջակցում է ականների վտանգի վերացմանն ուղղված Ադրբեջանի աշխատանքին
  Պետեր Միխալկո.  ԵՄ-ն աջակցում է ականների վտանգի վերացմանն ուղղված Ադրբեջանի աշխատանքին
17:52     04 11 2023    
Եվրամիությունը (ԵՄ) աջակցում է և կշարունակի աջակցել ականների սպառնալիքի վերացմանն ուղղված Ադրբեջանի կառավարության աշխատանքին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պետեր Միխալկոն՝ Միլլի Մեջլիսում «Ականների սպառնալիքի դեմ պայքար. պայթուցիկ զինամթերքի ազդեցությունը էկոհամակարգի վրա» թեմայով հանրային լսումների ժամանակ։

Նրա խոսքով, տարածքների ականազերծումը Ադրբեջանի համար առաջնահերթ խնդիրներից է։

Միխալկոն, բարձր գնահատելով ԱՀ ականազերծման գործակալության (ANAMA) գործունեությունը՝ նշել է, որ ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը ականների սպառնալիքի դեմ պայքարում։
Zinvor.info

Հեշթեգներ. Պետեր-Միխալկո  


Լրահոս