Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի ականազերծման գործողությունների գործակալության (ANAMA) վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովը՝ Միլլի Մեջլիսում (խորհրդարան) «Պայքար ականային սպառնալիքի դեմ. պայթուցիկ նյութերի ազդեցությունը էկոհամակարգի վրա» թեմայով հանրային լսումների ժամանակ։
Նա նշել է, որ մինչ օրս շրջակա միջավայրի գնահատման և գիտահետազոտական աշխատանքների համար նախատեսված է 12514,7 հա հողատարածք, էներգետիկ նախագծերի համար՝ 6261,4 հա, գյուղատնտեսության համար՝ 53,078,4 հա, մելիորացիայի և ջրային տնտեսության համար՝ 3 421 հա, տրանսպորտային ենթակառուցվածքների համար՝ 5,75 հեկտար, 20118 հա՝ բնակելի ենթակառուցվածքների վերակառուցման և զարգացման համար և 5784,8 հեկտար այլ նպատակների համար նախատեսված հողատարածք։
«Արդյունքում հայտնաբերվել և վնասազերծվել է 30 539 հակահետևակային ական, 18 303 հակատանկային ական, 56 646 չպայթած զինամթերք, ընդհանուր թվով 105 488 միավոր՝ 106 938,1 հա տարածքի վրա»,- ընդգծել է Վ. Սուլեյմանովը։