Օվերչուկ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը երկկողմանի հարց է
  Օվերչուկ.  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը երկկողմանի հարց է
10:34     04 11 2023    
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը երկկողմանի հարց է:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է՝ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Սամարղանդում Վերոնայի XVI Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում։

«Այդ հարցում համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերն են։ «Ինչ վերաբերում է այս գործընթացում Ռուսաստանի մասնակցությանը և դերին, ապա մենք միշտ պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել՝ ռուսական կողմի ունեցած փաստաթղթերի, այդ թվում քարտեզագրական, տրամադրման հարցում»,- նշել է նա։

Օվերչուկն ընդգծել է, որ ֆորմալ առումով կա աշխատանքային խումբ՝ կապերն ապաշրջափակելու համար։

«Մեղրիով երկաթուղու շինարարությունը սկսելու մասին համատեղ հայտարարության տեքստը նույնպես առկա է։ Ինչ վերաբերում է բուն ճանապարհի կառուցմանը, ապա Ադրբեջանն արդեն սկսել է Իրանի տարածքով ավտոմայրուղու շինարարությունը՝ շրջանցելով Հայաստանի տարածքը։ Որքան մեզ հայտնի է, Ադրբեջանի և Իրանի միջև հուշագիր է ստորագրվել նաև՝ Իրանի տարածքով Հայաստանի տարածքը շրջանցող երկաթուղու կառուցման մասին»,- հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Օվերչուկ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս