Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով նոյեմբերի 3-ին Աստանայում «Թուրքական դար» կարգախոսով անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության X գագաթնաժողովում։
Ընդգծելով, որ մեր երկրների միջև սկսվել է համատեղ ներդրումային հիմնադրամների ստեղծման գործընթացը՝ պետության ղեկավարը հայտնել է, որ ստեղծվել են Ադրբեջանա-ուզբեկական ներդրումային հիմնադրամ և Ադրբեջանա-ղրղզական զարգացման հիմնադրամ:
«2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ՝ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը թյուրքական պետությունների հետ աճել է 40 տոկոսով»,- հավելել է նախագահ Իլհամ Ալիևը։