Ադրբեջանի ՊԱԾ. Մադաթ Բաբայանը ձերբակալվել է
  Ադրբեջանի ՊԱԾ. Մադաթ Բաբայանը ձերբակալվել է
17:24     02 11 2023    
Ադրբեջանի Հանրապետության տարածքում ապօրինի հայկական զինված խմբավորումների կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների և այլ ծանր հանցագործությունների վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պետական անվտանգության ծառայությունից, մասնավորապես, հետաքննություն է տարվում՝ Խոջալուի ցեղասպանության հետ կապված Մադաթ Բաբայանի կողմից տրամադրված տեղեկատվության վերաբերյալ։

Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ ապօրինի զինված խմբավորումների կազմում ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ կասկածվող Մադաթ Բաբայանը ձերբակալվել և զինաթափվել է՝ Քելբեջարի շրջանի Գոզլուքյորփու գյուղում՝ սեպտեմբերին իրականացված տեղական հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ։ Նրա մոտ հայտնաբերվել է AKM ինքնաձիգ։

Մադաթ Բաբայանն իր ցուցմունքում պատմել է, որ մասնակցել է 1992 թվականի փետրվարին տեղի ունեցած Խոջալուի ողբերգությանը։

Նրա խոսքով՝ 1992 թվականի փետրվարի 25-ին, ադրբեջանական բնակչությանը բնաջնջելու նախապես մտածված ծրագրի համաձայն, նա հայկական զինված խմբավորման կազմում՝ Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ, «Խոլոստոյ» մականունով Արկադի Շիրինյանի ղեկավարությամբ մասնակցել է՝ ավելի քան 150 քաղաքացիական անձանց (որոնց թվում եղել են կանայք, երեխաներ և ծերեր) սպանությանը, ովքեր փորձել են փախչել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Խոջալու քաղաքի վրա հարձակման ժամանակ։

Մադաթ Բաբայանը հայտնել է, որ 1992 թվականի փետրվարի 26-ին Վամիկ Պետրոսյանը, Շիրին Շիրինյանը և խմբի մյուս անդամները պղծել են զոհված ադրբեջանցիների դիերը, իսկ Խոջալուի 100-ից ավելի խաղաղ բնակիչներ գերի են ընկել։

1992 թվականի փետրվարի 26-ին Մադաթ Բաբայանը խմբավորման անդամների հետ միասին մասնակցել է՝ Խոջալու-Բալլիջա-Խանքենդի խաչմերուկում՝ Խանքենդիի ուղղությամբ զինված դիրքի ստեղծմանը՝ ադրբեջանցիների ունեցվածքի կողոպուտի փաստերը և կատարված զանգվածային ջարդերը թաքցնելու նպատակով։ Երեք օր անց, այս պահակակետում ծառայելու ժամանակ, Խոջաիում սպանված ադրբեջանցիների դիերը երեք բեռնատարներով բերել են և նետել՝ Գարգառ գետի ձախ ափին (պահակակետից մոտ 400 մետր հեռավորության վրա) փորված փոսերը։

Մադաթ Բաբայանը նախաքննությանը տված իր ցուցմունքում ցույց է տվել այն վայրերը, որտեղ հանցավոր գործողություններ են կատարվել խաղաղ բնակչության նկատմամբ։ Բացի այդ, Մադաթ Բաբայանը նշել է այն վայրերը, որտեղ ինքն անձամբ է թաղել՝ Գոզլուքյորփու գյուղի դպրոցում գերեվարված և պահվող ադրբեջանցիների դիերը։ Նրանք զոհվել են դաժան վերաբերմունքի և խոշտանգումների հետևանքով։

Ներկա ժամանակ, համալիր հետաքննություն է անցկացվում՝ վերոհիշյալ և դրա հետ կապված այլ հանցագործությունների վերաբերյալ:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊԱԾ  


Լրահոս