ԱԳՆ. Մենք տեղեկություն չունենք, թե արդյոք Գազայում Ադրբեջանի քաղաքացիներ կան
  ԱԳՆ.  Մենք տեղեկություն չունենք, թե արդյոք Գազայում Ադրբեջանի քաղաքացիներ կան
13:58     02 11 2023    
«Մենք տեղեկություն չունենք այն մասին, թե արդյոք Գազայում կան Ադրբեջանի քաղաքացիներ»:

Այս մասին Zinvor.info-յին ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմի սկզբից Իսրայելում Ադրբեջանի 8 քաղաքացի է զոհվել. «Մեր դեսպանատունը շարունակում է աշխատել, դրա աշխատանքում լուրջ սահմանափակումներ չկան»։

Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին։ Իսրայելական բանակը մի քանի օր առաջ մտել է Գազա և սկսել ցամաքային գործողություններ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ  


Լրահոս