Համաձայնեցվել են 3 հիմնական սկզբունքները. Փաշինյանը՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման մասին
  Համաձայնեցվել են 3 հիմնական սկզբունքները.  Փաշինյանը՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման մասին
17:10     30 10 2023    
Համաձայնեցվել են 3 հիմնական սկզբունքները, որոնք կարող են նպաստել խաղաղության հաստատմանը և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ եթե կողմերը հետևեն այդ սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը իրական կդառնա։ Այս մասին Ազգային ժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին:

«Առաջին սկզբունքն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ընդ որում՝ այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը կազմում է 29 800 քառակուսի կիլոմետր, իսկ Ադրբեջանինը՝ 86 600:

Իսկ երկրորդ սկզբունքը, նրա խոսքով, այն է, որ Ալմաթիի հռչակագիրը, պլանի համաձայն, պետք է դառնա սահմանազատման և պետական սահմանի հետագա սահմանագծման քաղաքական հիմք։

«Երրորդ սկզբունքը տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների բացումն է։ Դա պետք է տեղի ունենա ինքնիշխանության, իրավադատության և օրենսդրության փոխադարձ հարգման սկզբունքներով»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Ադրբեջան  


Լրահոս