Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Թբիլիսիի Հեյդար Ալիևի անվան պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի հիմնարկեքի արարողության ժամանակ։
«Վրաստանի կառավարությունը պատրաստ է նպաստել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը»,- հավելել է Ղարիբաշվիլին։
Վարչապետն ասել է, որ թատրոնի շենքը կառուցվում է Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակի շրջանակներում, ինչը վկայում է Ադրբեջանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցության մասին։