Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Ա.Ասադովը շնորհակալություն է հայտնել՝ Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» ֆորումի հրավերի համար և ընդգծել այս միջոցառման կարևորությունը՝ տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի տնտեսական և տրանսպորտային հարցերի քննարկման տեսանկյունից։
Հանդիպմանը գոհունակություն է հայտնվել՝ երկու երկրների հարաբերությունների զարգացումից ու նշվել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի համատեղ ջանքերի արդյունքում ռազմավարական գործընկերային հարաբերությունները համապարփակ բնույթ են ձեռք բերել։
Zinvor.info