Գարայուսիֆլի գյուղի հրթիռակոծությունից անցել է երեք տարի
  Գարայուսիֆլի գյուղի հրթիռակոծությունից անցել է երեք տարի
09:52     27 10 2023    
Երեք տարի է անցել՝ Հայաստանի զինված ուժերի կողմից Բարդայի հրթիռակոծության օրվանից։ Սա Հայրենական պատերազմի ժամանակ հայկական կողմի հերթական ահաբեկչական ակտն էր, որի թիրախը խաղաղ բնակիչներն էին։

Ինչպես հիշեցնում է Zinvor.info-ն, 2020 թվականի հոկտեմբերի 27-ին հակառակորդը՝ «Սմերչ» հրթիռներով կրակի է ենթարկել՝ մարտական գոտուց հեռու տեղակայված Բարդայի շրջանի Գարայուսիֆլի գյուղը։

Արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ՝ Ջաֆարովա Օֆելյա Մաջիդ գըզին, Ահմեդովա Այբենիզ Աշրաֆ գըզին, Իսմաիլով Էհթիրամ Խալիլ օղլուն և 2013 թվականին ծնված Իսքենդերովա Այսու Ռովշան գըզին, վիրավորվել է 13 մարդ։.

Հրթիռակոծության հետևանքով մի քանի բնակելի շենքեր ամբողջությամբ ավերվել են, իսկ բնակիչներին պատճառվել է զգալի վնաս։

Նշենք, որ Բարդայի շրջանն ու ու քաղաքի կենտրոնը երեք անգամ (հոկտեմբերի 5-ին, 27-ին և 28-ին) ենթարկվել են Հայաստանի ԶՈՒ-ի հրթիռային և ծանր հրետանային կրակի։ Արդյունքում զոհվել է 29, վիրավորվել՝ 112 մարդ, զգալի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին ու տրանսպորտային միջոցներին։

Փաստի առթիվ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 120.2.1, 120.2.4, 120.2.12, 100.2 և այլ հոդվածներով։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Բարդա