Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում նշվում է, որ Ղարաբաղում իրականացված տեղական հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում լիովին ապահովվել է՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը.
«Այս գործընթացի հանդիսավոր ավարտն է հանդիսացել՝ հոկտեմբերի 15-ին Խանքենդիում և Ղարաբաղի մյուս տարածքներում պետական դրոշի բարձրացումը։ Մենք հարգում ենք Հայրենիքի բոլոր հերոս զավակների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել այս ճանապարհին։
Ադրբեջանի Հանրապետության հաղթանակների շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ գալիս։ Այս տարածաշրջանում, որն ունի մեծ ներուժ և աճող աշխարհառազմավարական նշանակություն, ի հայտ են եկել համագործակցության և կայուն զարգացման համար հիանալի հնարավորություններ և հեռանկարներ։ Մենք պատրաստ ենք այսուհետ էլ աջակցել և մեր ավանդը ներդնել՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության գոծում»։