Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ուղերձում ասվում է, որ ադրբեջանական բանակի հերոսության և պետության ղեկավարի վճռական քաղաքական կուրսի շնորհիվ՝ այսօր աշխարհասփյուռ ադրբեջանցիները հպարտության մեծ զգացում են ապրում։ Ընդգծվել է, որ Մեծ հաղթանակի արդյունքում մոռացության է մատնվել Ադրբեջանի տարածքում առանց բարոյական, քաղաքական և իրավական հիմքերի ստեղծված այսպես կոչված ռեժիմը։
Դիմումը ստորագրել են 23 կուսակցություններ, այդ թվում՝ «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունը, «Անա Վեթեն» կուսակցությունը, «Ադրբեջանի Միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցությունը, «Մեծ արարում» կուսակցությունը և մյուսները։