Ջահիտ Բաղչի. Ադրբեջանը և Թուրքիան սերտորեն համագործակցում են արտաքին քաղաքականության հարցերում
 Ջահիտ Բաղչի.  Ադրբեջանը և Թուրքիան սերտորեն համագործակցում են արտաքին քաղաքականության հարցերում
16:47     16 10 2023    
Ադրբեջանն ու Թուրքիան սերտորեն համագործակցում են արտաքին քաղաքականության հարցերում.

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղջին հայտարարել է՝ Թուրքիայի ԱԳՆ ստեղծման 500-ամյակին նվիրված միջոցառմանը։

Դեսպանը նշել է, որ Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքականությանը, իսկ երկրի դիվանագիտական ներկայացուցչությունները գործում են ամբողջ աշխարհում։

Նրա խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան սերտորեն համագործակցում են արտաքին քաղաքականության հարցերում. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպմանը, որին Թուրքիան չի մասնակցել, հայտարարել է, որ «Թուրքիան այստեղ չէ, բայց մենք կանք»։ Եվ հիմա Թուրքիան կրկնում է այս խոսքերը. «Ադրբեջանն այստեղ չէ, բայց մենք կանք»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջահիտ-Բաղչի   Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս