Այս մասին երկուշաբթի հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ ի պատասխան
Zinvor.info-յի հարցման։
Նշենք, որ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետևանքով զոհվել է Ադրբեջանում ծնված 7 քաղաքացի՝ Շամիլ Աբբասովը (Իսրայելի քաղաքացի), Էմին Ախունդովը (Իսրայելի քաղաքացի), Իլքին Նազարովը (Ադրբեջանի քաղաքացի), Լիոր Ազիզովը (քաղաքացիությունը ճշտվում է), Ռոման Գանդելը (Իսրայելի քաղաքացի), Էդեն Աբդուլլաևը (Իսրայելի քաղաքացի) և Էմիլ Սամուելովը (քաղաքացիությունը ճշտվում է):
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին կոմբինացված հարձակում է իրականացվել Իսրայելի վրա։ Ի սկզբանե Գազայի հատվածի տարածքից սկսվել է զանգվածային հրթիռային գնդակոծություն, որին հաջորդել է գրոհայինների ներթափանցումը ցամաքով, ջրով և օդով։ Արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 1300-ը, վիրավորվել՝ 3300 մարդ։