ԱՀ ԱԳՆ. Այս պահի դրությամբ Ադրբեջանի քաղաքացիներին Իսրայելից տարհանելու ծրագիր չկա
  ԱՀ ԱԳՆ.  Այս պահի դրությամբ Ադրբեջանի քաղաքացիներին Իսրայելից տարհանելու ծրագիր չկա
13:07     16 10 2023    
Այս պահին Ադրբեջանի քաղաքացիներին Իսրայելից տարհանելու ծրագիր չկա։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Տարհանման զանգվածային դիմումներ չկան։ Ցանկացողները մեկնում են կանոնավոր չվերթներով»,- ընդգծել է նա։

Նշենք, որ հոկտեմբերի 7-ին կոմբինացված հարձակում է իրագործվել Իսրայելի վրա։ Նախ Գազայի հատվածի տարածքից սկսվել է հրթիռների զանգվածային գնդակոծություն, որին հաջորդել է գրոհայինների ներթափանցումը ցամաքով, ջրով և օդով։ Արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 1300-ը, վիրավորվել՝ 3 300-ը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս